ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ. «ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆՆ ԻՐ ՀՈԳՈՒ ԲՈԼՈՐ ՈՒԺԵՐԸ<br /> ՆԵՐԴՐԵՑ ՄԵՐ ԱՆԿԱԽ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՄԱՆ ՍՈՒՐԲ ՆՊԱՏԱԿԻՆ»<br />


ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ. «ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆՆ ԻՐ ՀՈԳՈՒ ԲՈԼՈՐ ՈՒԺԵՐԸ
ՆԵՐԴՐԵՑ ՄԵՐ ԱՆԿԱԽ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՄԱՆ ՍՈՒՐԲ ՆՊԱՏԱԿԻՆ»

  • 29-08-2006 18:14:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սիլվա Կապուտիկյանը իր հոգու բոլոր ուժերը ներդրեց մեր անկախ պետականության վերահաստատման սուրբ նպատակին, տեսավ Հայաստանի ու Արցախի ազատ կյանքը եւ անձնվեր ծառայեց մեր հասարակական կյանքի բարենորոգման ու ամրապնդման նվիրական գործին: Այս մասին մեծանուն հայ բանաստեղծուհու օգոստոսի 29-ին տեղի ունեցած հուղարկավորության ժամանակ իր խոսքում նշել է Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը: «Աստված օրհնեց հոգելույս մեծանուն բանաստեղծուհուն` երկար կյանք պարգեւելով ու բեղուն գրիչ, որը նա սիրով ու նվիրումով ծառայեցրեց իր Հայրենիքին ու ժողովրդին: Բոլորիս մանկուց է ծանոթ Սիլվա Կապուտիկյանի անունը, որը ամեն հայ մանուկի հոգում նույնանում է հայոց լեզուն իրեն հանձնող պատգամի հետ: ... Հայրենիքը սիրելու, ազգը սիրելու պատգամը, մեր նախնյաց հույսերի ու իղձերի տերը լինելու պատգամը, դեպի գալիքը, դեպի հավերժությունը հավատով նայելու պատգամը»,- ասել է Վեհափառ Հայրապետը: Նորին Սրբության խոսքերով, հայ գրականության ու մշակույթի հարուստ ու կարեւոր մի դարաշրջան է ներկայացնում Սիլվա Կապուտիկյանը իր սերնդակից բազմաթիվ մշակութային գործիչների հետ, ովքեր բարդ ժամանակում տրոփուն պահեցին հայ գրականության ու մշակույթի զարկերակը, ապրեցին ու ստեղծագործեցին հայության վերածննդի, Հայաստանի ազատության, հայ ժողովրդի միասնական, լուսավոր գալիքի հավատով: «Մեծանուն բանաստեղծուհու հիշատակը միշտ պայծառ ապրելու է նաեւ իր եկեղեցասիրությամբ, եկեղեցական կյանքում իր մշտական ներկայությամբ, քանզի Սիլվա Կապուտիկյանը այն մտավորականներից էր, ովքեր միշտ որդիական սիրով կապված եղան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, եղան կողքին երջանկահիշատակ Վագեն Ա Հայրապետի: ... Աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված երանավետ Իր բարձունքներում լույսերի ու խաղաղության մեջ ընդունի հոգին իր աղախնի եւ Սուրբ Հոգու շնորհով մխիթարություն պարգեւի նրա վշտացյալ հարազատներին»,- ասել է Գարեգին Երկրորդը իր խոսքում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play