ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 18-ՐԴ ՓՈՒԼԸ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱՏԱՐԵՑ<br /> ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ<br />


ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 18-ՐԴ ՓՈՒԼԸ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱՏԱՐԵՑ
ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ

  • 25-08-2006 15:50:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 24-ին ավարտվեց Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 18-րդ փուլը: Գրանցվեցին հետեւյալ արդյունքները. «Բանանց» - «Միկա»` 1:0, «Կիլիկիա» - «Փյունիկ»` 0:3, «Ուլիս» - «Շիրակ»` 1:0 եւ «Գանձասար» - «Արարատ»` 1:3: Առաջնության մրցաշարային աղյուսակում որեւէ փոփոխություն չկատարվեց: 47 միավորով առաջատարն է Երեւանի «Փյունիկը»: Երկրորդ տեղում «Բանանցն» է` 37, երրորդում` «Միկան»` 34 միավոր: «Արարատն» ունի 30 միավոր եւ եզրափակում է առաջատար քառյակը: 19-րդ փուլի հանդիպումները նախատեսված է անցկացնել սեպտեմբերի 9-ին եւ 10-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play