ՕԳՍՈՏՈՍԻ 4-ԻՆ ՆՓԱԿ-ՈՒՄ ԿԲԱՑՎԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
01-08-2006 17:15:00 | Հայաստան | Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի Նորարար
փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) օգոստոսի 4-ին կբացվի
ժամանակակից արվեստի` նկարչության, լուսանկարչության, խառը
տեխնիկայի, ցուցահանդես: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին
ՆՓԱԿ-ից, ցուցահանդեսին կմասնակցեն 25 արվեստագետներ Հայաստանից,
Վրաստանից, Իրանից եւ Թուրքիայից:
Ցուցահանդեսը կազմակերպվել է ՆՓԱԿ-ի, Բաց հասարակության
ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հովանավորությամբ, ինչպես
նաեւ «Գաֆեսճեան թանգարան», «Ռոբերտ Պողոսյան եւ որդիներ», «Սոնիա
եւ Էդուարդ Պալասանյաններ» հիմնադրամների աջակցությամբ: