ՊԵՏՔ ԷՐ ԱՎԵԼԻ ԼՈՒՐՋ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ ՓԱՌԱՏՈՆԻՆ,- ԳՏՆՈՒՄ Է ԱԻՄ<br /> ՆԱԽԱԳԱՀԸ<br />


ՊԵՏՔ ԷՐ ԱՎԵԼԻ ԼՈՒՐՋ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ ՓԱՌԱՏՈՆԻՆ,- ԳՏՆՈՒՄ Է ԱԻՄ
ՆԱԽԱԳԱՀԸ

  • 28-06-2006 17:10:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային երկրորդ փառատոնը կազմակերպելուց առաջ պետք էր ավելի լուրջ նախապատրաստվել: Այս կարծիքը հայտնեց «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում «Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը: Ըստ նրա, այս փառատոնը միայն ճանաչողական բնույթ է կրում, սակայն ժամանակն է անցնել գործնական քայլերի: Պ.Հայրիկյանը նշեց, որ այս տարի ԱՊՀ երկրները մեծ շուքով նշում են իրենց անկախության 15-ամյակը, իսկ Հայաստանում կազմակերպվող «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի ընթացքում այդ մասին նույնիսկ չխոսվեց: «Աշխարհասփյուռ հայերը հավաքվել են հայրենիքում, եւ սա առիթ էր, որպեսզի մեծ շուքով նշվեր մեր անկախության 15-ամյակը: Ազգը միասնական է դառնում առաջին հերթին իր պետականությամբ, բայց այսօր այդ պետականությունը չի արժեվորվում»,- նշեց Պ.Հայրիկյանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play