ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ<br /> ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿՑՈՒՑԱԲԵՐԻ ԲԱՆԱԿԻՆ<br />


ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿՑՈՒՑԱԲԵՐԻ ԲԱՆԱԿԻՆ

  • 23-06-2006 17:47:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Վերջերս Ադրբեջանում ստեղծվել է Պաշտպանական արդյունաբերության նախարարություն: Իհարկե, եթե մենք պատերազմական վիճակում չգտնվեինք, այդ նախարարությունն ստեղծելու անհրաժեշտություն չէր լինի»: Այս մասին, ինչպես հաղորդում է «Թրենդը», հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: «Սակայն այնքան ժամանակ, քանի դեռ ղարաբաղյան հակամարտության լուծում չի գտնվել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, մենք որոշում ենք ընդունել ստեղծել ուժեղ պաշտպանական համալիր: Այդ ուղղությամբ կատարված են գործնական քայլեր, եւ ես հուսով եմ, որ կարճ ժամանակում Ադրբեջանում կստեղծվի ուժեղ ռազմական արդյունաբերություն, որն իր հերթին մեծ օգնություն կցուցաբերի բանակին»,- նկատել է նախագահը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play