ՍԵՎԾՈՎՅԱՆ ԱՎԱԶԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ<br /> ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ԹԲԻԼԻՍՈՒՄ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ<br />


ՍԵՎԾՈՎՅԱՆ ԱՎԱԶԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ԹԲԻԼԻՍՈՒՄ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

  • 22-06-2006 13:58:00   | Վրաստան  |  Միջազգային
ԹԲԻԼԻՍԻ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 22-ին Թբիլիսիում կկայանա Սեւծովյան ավազանի երկրների սահմանապահ ծառայությունների եւ առափնյա պահպանության փորձագետների հանդիպում: Հանդիպմանը մասնակցում են Վրաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Ռուսաստանի ներկայացուցիչները: Հանդիպումն անցկացվում է 2005 թվականի հոկտեմբերին Թբիլիսիում Սեւծովյան ավազանի երկրների սահմանապահ գերատեսչությունների եւ առափնյա պահպանության ծառայությունների ներկայացուցիչների ընդունած որոշման հիման վրա: Կողմերը կքննարկեն տվյալ երկրների սահմանապահ գերատեսչությունների միջեւ համագործակցության համաձայնագրի նախագիծը, տարածաշրջանային համագործակցության զարգացման, տեղեկատվությունների փոխանակման մեխանիզմների կատարելագործման եւ համատեղ զորավարժությունների պլանավորման հարցերը: Հանդիպման արդյունքում կստորագրվի արձանագրություն:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play