Վահրամ Աթանեսյան. Ադրբեջանը չի ստորագրի մի այնպիսի փաստաթուղթ, որտեղ արձանագրված կլինի ուժի չկիրառման մասին պարտավորություն


Վահրամ Աթանեսյան. Ադրբեջանը չի ստորագրի մի այնպիսի փաստաթուղթ, որտեղ արձանագրված կլինի ուժի չկիրառման մասին պարտավորություն

  • 10-06-2011 18:09:20   | Հայաստան  |  Քաղաքական
«Մենք պետք է որպես սկզբունք ընդունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդների հայտարարությունը, որտեղ առավելագույն հորդորը, որ արվում է բանակցող կողմերին, դա Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության գալն է»,- հունիսի 10-ին Երեւանում լրագրողներին ասաց ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Նա խորհուրդ տվեց առաջ չընկնել եւ ինչ-ինչ տարբերակներ չքննարկել, քանի որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանրամասնությունների մասին այսօր չի խոսվում: Ըստ նրա, սկզբունքների շուրջ համաձայնություն չի լինի, որովհետեւ Ադրբեջանը չի ստորագրի մի այնպիսի փաստաթուղթ, որտեղ արձանագրված կլինի ուժի չկիրառման մասին պարտավորություն: «Իսկ եթե Ադրբեջանը դրան համաձայնի, ապա դա կնշանակի, որ Ադրբեջանը ճանապարհ է բացում ԼՂՀ-ի փաստացի անկախության միջազգայնացման համար, որին կարող են հետեւել կողմերին հետաքրքրող մյուս բոլոր հարցերի քննարկումները», -ասաց Վ.Աթանեսյանը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play