ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՆ ԼԵՈ ՊԼԱՏՎՈԵՏԸ ԲԱՔՈՒ ԿԺԱՄԱՆԻ ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ<br /> ՄԱՍԻՆ ԶԵԿՈՒՅՑԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ<br />


ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՆ ԼԵՈ ՊԼԱՏՎՈԵՏԸ ԲԱՔՈՒ ԿԺԱՄԱՆԻ ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ
ՄԱՍԻՆ ԶԵԿՈՒՅՑԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ

  • 02-06-2006 17:33:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Անհետ կորածների եւ փախստականների խնդրի վերաբերյալ ԵԽԽՎ-ի զեկուցող Լեո Պլատվոետը հունիսի 7-ին կժամանի Բաքու: Լ.Պլատվոետի այցը Բաքու կկայանա Հարավային Կովկասի երկրներով ճանաչողական ուղեւորության շրջանակում: Այցը կապված է պատերազմի ընթացքում անհետ կորածներին եւ փախստականներին առնչվող տարածաշրջանային իրադրության վերաբերյալ ԵԽԽՎ-ի համար զեկույցի պատրաստման համար անհրաժեշտ նյութերի հավաքումն սկսելու հետ: Այցի ընթացքում Լ.Պլատվոետը հանդիպումներ կունենա ադրբեջանական իշխանությունների ներկայացուցիչների, ռազմագերիների եւ անհետ կորածների պետհանձնաժողովի, ինչպես նաեւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Նոյյան տապան  -   Միջազգային