ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ<br /> ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԵՎ ՆԱՏՕ-Ի ԿԵՆՏՐՈՆԱԿԱՅԱՆՈՒՄ<br />


ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԵՎ ՆԱՏՕ-Ի ԿԵՆՏՐՈՆԱԿԱՅԱՆՈՒՄ

  • 02-06-2006 12:50:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բրյուսելում ադրբեջանցի երիտասարդները ղարաբաղյան խնդիրը քննարկել են Եվրոպական խորհրդարանում եւ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում: Այս մասին «Թրենդին» հայտնել է «Իրելի» համահանրապետական երիտասարդական շարժման Ղարաբաղի եւ միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Ռոյ Թալիբովը, որը մասնակցել է Բրյուսելում կայացած Եվրոպայի ադրբեջանցի ուսանողների ֆորումին: Համաժողովին մասնակցել է ՆԱՏՕ-ի Կովկասի երկրների գծով ներկայացուցիչը: Կայացել են հանդիպումներ Եվրոպական խորհրդարանի պատգամավորների եւ ՆԱՏՕ-ի պատասխանատու անձանց հետ: Հանդիպումներում քննարկվել է ղարաբաղյան խնդիրը: Համաժողովին մասնակցել են մոտ 50 երիտասարդներ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play