ԱԿԻՖ ՆԱԳԻ. ՉԱՐԺԵ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ՍՊԱՍԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ<br /> ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԲՈՒԽԱՐԵՍՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ<br />


ԱԿԻՖ ՆԱԳԻ. ՉԱՐԺԵ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ՍՊԱՍԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԲՈՒԽԱՐԵՍՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ

  • 02-06-2006 12:05:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ինչպես Ռամբույեի հանդիպման ժամանակ, Բուխարեստի առաջիկա բանակցությունների շուրջ չարդարացված իրարանցում է ստեղծվում: Կարծիք է հայտնվում, որ իբր որոշակի պահեր արդեն համաձայնեցված են, բայց թե որոնք են այդ կետերը, անհայտ է: Չարժե ինչ-որ բան սպասել ռումինական մայրաքաղաքում կայանալիք հանդիպումից: Հայաստանը չի ծրագրում նահանջել իր դիրքերից, իսկ մենք արդեն թաքնվելու տեղ չունենք: Հարկ է հասկանալ, որ Ադրբեջանը չի կարող զիջումների գնալ երեք հիմնական հարցերում` անթույլատրելի է Քելբաջարի եւ Լաչինի հայկական վերահսկողության տակ պահելը, խաղաղապահ զորակազմի մուտքը հակամարտության շրջան, ինչպես նաեւ անընդունելի է հանրաքվեի անցկացումը Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ: Համանախագահող երկրները փորձում են մեզ հակել զիջումների հենց այդ երեք ուղղություններով: Դա կնշանակի Լեռնային Ղարաբաղի կորուստ: Այս տեսակետն է արտահայտել «Էխո» թերթի հարցազրույցում Ղարաբաղի ազատագրության կազմակերպության ղեկավար Ակիֆ Նագին, որը գրավյալ հողերի խնդրի լուծման առավել կոշտ ուղու կողմնակից է: Ի պատասխան այն հարցին, թե «Ինչպե՞ս եք պատկերացնում բանակցային գործընթացի շարունակությունը», Ա.Նագին ասել է. «Բուխարեստի հանդիպումը թռուցիկ բնույթ ունի, եւ ոչ ոք նրանից ինչ-որ առանձնահատուկ բան չի սպասում: Հնարավոր է, ռումինական մայրաքաղաքի հանդիպումը միջանկյալ լինի եւ հետո կայանա նախագահների առանձին հանդիպում` նվիրված բացառապես գրավյալ հողերի խնդրին»:
Նոյյան տապան  -   Միջազգային