ՏԻԿՆԻԿԱՅԻՆԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՄԻԱՆԳԱՄԻՑ ԵՐԿՈՒ<br /> ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆՆԵՐԻ<br />


ՏԻԿՆԻԿԱՅԻՆԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՄԻԱՆԳԱՄԻՑ ԵՐԿՈՒ
ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆՆԵՐԻ

  • 31-05-2006 18:40:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան Պետական տիկնիկային թատրոնը սեպտեմբերին կմասնակցի միանգամից երկու ռուսաստանյան թատերական փառատոնների` Սերգեյ Օբրազցովի 105-ամյակին նվիրված փառատոնին` Մոսկվայում, եւ տիկնիկային թատրոնների փառատոնին` Չելյաբինսկում: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, մոսկովյան փառատոնն անցկացվում է Ռուսաստանում Հայաստանի տարվա շրջանակում: Ռ. Բաբայանը նշեց նաեւ, որ թատերախումբը մայիսի 1-8-ը Սլավոմիր Մոժեկի «Սո-ված-ները» պիեսի բեմադրությամբ մասնակցել է Տրապիզոնում կայացած դրամատիկական թատրոնների 7-րդ միջազգային փառատոնին: Այդ փառատոնին մասնակցել են նաեւ Սեւծովյան տարածաշրջանի 12 երկրների, այդ թվում Ռուսաստանի, Մակեդոնիայի, Հունաստանի, Թուրքիայի, Իրանի, Հունգարիայի թատերախմբերը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play