ՍԵՐԳԵՅ ԻՎԱՆՈՎ. «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԴՐՍԻՑ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ<br /> ՑԱՆԿԱՑԱԾ ՁԵՎԱՉԱՓ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է»<br />


ՍԵՐԳԵՅ ԻՎԱՆՈՎ. «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԴՐՍԻՑ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ
ՑԱՆԿԱՑԱԾ ՁԵՎԱՉԱՓ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է»

  • 31-05-2006 17:00:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 31 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Մենք խնդրի խաղաղ քաղաքական լուծման կողմնակից ենք: Ռուսաստանը, ինչպես Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը, Լեռնային Ղարաբաղի գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է»,- ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստից հետո մամլո ասուլիսում ասել է Ս.Իվանովը: Ըստ նրա, ԵԱՀԿ Մինսկի խումբը, «որի շրջանակում բավական կանոնավոր շփումներ են իրականացվում Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչների միջեւ, ճիշտ ճանապարհ է» խնդրի լուծման համար: «Դրսից պարտադրված կարգավորման ցանկացած ձեւաչափ ոչ միայն հակաարդյունավետ, այլեւ վտանգավոր է»,- ասել է Ս.Իվանովը,- հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play