ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱԶԱՅԻՑ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ՀԵՐԹԱԿԱՆ<br /> ԷՇԵԼՈՆԸ<br />


ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱԶԱՅԻՑ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ՀԵՐԹԱԿԱՆ
ԷՇԵԼՈՆԸ

  • 30-05-2006 19:49:00   | Վրաստան  |  Միջազգային
ԹԲԻԼԻՍԻ, 30 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 30-ի առավոտյան Ախալքալաքի ռուսական ռազմական բազայից դուրս է եկել ռազմական տեխնիկայի հերթական էշելոնը: Ինչպես «Ռեգնում» գործակալության թղթակցին հայտնել են Վրաստանի պաշտպանության նախարարությունում, այս անգամ, հատուկ համատեղ հանձնաժողովի հսկողությամբ, Ադրբեջանի տարածքով Ռուսաստան են փոխադրվում 15 ինքնագնաց հրետակայանքներ: Սպառազինությունների հաջորդ խմբաքանակը ախալքալաքյան բազայից Հայաստան կտեղափոխվի մայիսի 31-ին: Զուգահեռ իրականացվում է ռազմական տեխնիկայի դուրսբերումը Բաթումի 12-րդ ռուսական ռազմական բազայից. սպառազինությամբ բարձված շարասյունը Բաթումի բազան կթողնի հունիսի 1-ին:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play