ԲԱԹՈՒՄՈՒՄ ԾՐԱԳՐՎՈՒՄ Է ԲԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆ<br />


ԲԱԹՈՒՄՈՒՄ ԾՐԱԳՐՎՈՒՄ Է ԲԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆ

  • 29-05-2006 14:59:00   | Վրաստան  |  Միջազգային
ԲԱԹՈՒՄ, 29 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բաթումում ծրագրվում է բացել Հայաստանի հյուպատոսություն: Այս մասին կիրակի լրագրողներին հայտարարել է Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը Աջարիայի ինքնավար հանրապետության կառավարության նախագահ Լեւան Վարշալոմիձեի հետ հանդիպումից հետո: Հրաչ Սիլվանյանը նշել է, որ դիվանագիտական ներկայացուցչության բացումը կնպաստի Հայաստանի եւ Վրաստանի համագործակցությանը տուրիստական բիզնեսի զարգացման ոլորտում: Հայաստանի դեսպանը չի բացառել, որ մոտ ապագայում հայկական խոշոր ներդրումներ կկատարվեն Աջարիայում: Ըստ նրա, հայ բիզնեսմենները մտադիր են ներդրումներ կատարել կաթնամթերքների արտադրության մեջ, հասարակական սննդի օբյեկտներում: Հրաչ Սիլվանյանը հանդիպումներ է ունեցել Բաթումի քաղաքապետարանում: Քննարկվել են համագործակցության հարցեր: Հայ դիվանագետը հանդես է եկել Բաթում եւ Վանաձոր քաղաքների եղբայրացման նախաձեռնությամբ: Հրաչ Սիլվանյանը հանդիպել է նաեւ Բաթումի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play