ԱՋԱՐԱԿԱՆ ՀԱՆԳՍՏԱՎԱՅՐԵՐԸ ԱՄԵՆԱՄԱՏՉԵԼԻՆ ԵՆ ՀԱՅ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ<br /> ՀԱՄԱՐ<br />


ԱՋԱՐԱԿԱՆ ՀԱՆԳՍՏԱՎԱՅՐԵՐԸ ԱՄԵՆԱՄԱՏՉԵԼԻՆ ԵՆ ՀԱՅ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ
ՀԱՄԱՐ

  • 26-05-2006 13:25:00   | Վրաստան  |  Միջազգային
ԲԱԹՈՒՄ, 26 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սպասվում է, որ 2006 թվականին Աջարիայի կուրորտներ կայցելեն 40-50 հազար հայ տուրիստներ նախորդ տարվա 20-21 հազարի փոխարեն: Այս մասին «Կավկազպրեսին» հայտնել են Աջարիայի տուրիզմի եւ կուրորտների դեպարտամենտում: Տուրիստների հոսքի կրկնակի մեծացումը կապված է տուրբիզնեսի ավելի լավ կազմակերպման եւ Հայաստանում գովազդի եւ քարոզչության ակտիվացման հետ: Աջարական շատ տուրօպերատորներ արդեն պայմանագրեր են կնքել հայկական տուրիստական ֆիրմաների հետ: Դեպարտամենտում հավաստիացրել են, որ այս տարի գները անցած տարվա համեմատությամբ չեն փոխվի, իսկ սպասարկումը կբարելավվի: Մինչդեռ, կյանքն Աջարիայում արդեն թանկացել է: Այդուամենայնիվ, դա առայժմ ամենամատչելի հանգստավայրն է հայ զբոսաշրջիկների համար եւ դրանից բացի` ամենամոտիկը: Այս տարվա կեսից կբացվի Երեւան-Բաթում երկաթուղային հաղորդակցությունը: Կառուցվում են 22 նոր տուրօբյեկտներ: Օրերս Բաթումում բացվել է հինգաստղանի «Ինտուրիստ պալաս» հյուրանոցը եւ ծրագրվում է եւս երեք հինգաստղանի հյուրանոցների շինարարությունն սկսել այս տարի: Խոշոր հայկական ներդրումներ Աջարիայում չկան: Հայերը նախընտրում են ներդրումներ կատարել փոքր բիզնեսում, մասնավորապես վարձակալում կամ ձեռք են բերում ոչ մեծ հյուրանոցներ, ռեստորաններ եւ տուրինդուստրիայի այլ օբյեկտներ: Այսպես, անցած շաբաթ Բաթումում բացվել է հայկական ռեստորան:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play