ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԻ<br /> ԿԱՏԱՐԵԼՈՒ<br />


ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԻ
ԿԱՏԱՐԵԼՈՒ

  • 23-05-2006 17:05:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Իմ նշանակումը զուտ քաղաքական զարգացումների արդյունք է»,- հայտարարեց ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Հասմիկ Պողոսյանը` մայիսի 23-ին պատասխանելով լրագրողների հարցերին: Տիկին Պողոսյանը հերքեց իր` Միավորված աշխատանքային կուսակցության «ստվերային» անդամ լինելը. «Ինձ ճանաչում եք վաղուց, այդպիսի հարց չի եղել նախկինում եւ չի կարող լինել եւ հիմա: Ես երբեւէ չեմ հարել որեւէ կուսակցության, եւ գիտեք, թե որտեղ եմ աշխատել»: Նախարար Հասմիկ Պողոսյանը հայտարարեց, որ ինքը կադրային փոփոխություններ չի կատարելու, մանավանդ որ, ըստ նախկին նախարար Գեւորգ Գեւորգյանի հայտարարության, կոլեկտիվն այս ընթացքում աշխատել է շատ հաշտ ու միասնական: Մշակույթի նոր նախարարը խոստացավ լրագրողների հետ աշխատել բաց եւ թափանցիկ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play