ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՄԵՐԳՆԵՐՈՎ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ «ԴԵՂԻՆ ԹՌՉՈՒՆ» ԱՊԱՉԻՆԵՐԻ<br /> ՊԱՐԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՄԵՐԳՆԵՐՈՎ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ «ԴԵՂԻՆ ԹՌՉՈՒՆ» ԱՊԱՉԻՆԵՐԻ
ՊԱՐԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ

  • 23-05-2006 15:35:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ դեսպանատան հրավերով Հայաստան է ժամանելու «Դեղին թռչուն» ապաչիների պարային խումբը, որը համերգներով հանդես կգա Արարատում` մայիսի 26-ին, Երեւանում` Կասկադ, մայիսի 27-ին, եւ Գյումրիում` Թատերական հրապարակ, մայիսի 29-ին: Ինչպես նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրված հաղորդագրությունում, «Դեղին թռչուն» ապաչիների պարային խումբը հնագույն մշակութային ավանդույթները շարունակելու բարի համբավ է վայելում Ամերիկայում եւ այլուր: Իրենց պարային կատարումներում, որոնք համեմված են դարավոր իմաստությունը ներկայացնող պատմություններով ու հյուսիսամերիկյան հնդկացիական արվեստի տարրերով, նրանք այսօրվա եւ ապագա սերունդներին ներկայացնում են ամերիկյան բնիկների արվեստն ու մշակույթը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play