ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԾՆՆԴՅԱՆ<br /> ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ<br />


ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԾՆՆԴՅԱՆ
ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

  • 22-05-2006 16:15:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 22-ին շնորհավորական ուղերձ է հղել մեծանուն երգիչ Շառլ Ազնավուրին` ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում, որ «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին են տրամադրել նախագահի մամլո գրասենյակից, ասված է. «Սիրելի Շառլ Ազնավուր, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Բացառիկ արվեստագետի եւ մեծ հայի Ձեր նկարագիրը ոգեւորել եւ ուժ է տվել բազմաթիվ մարդկանց: Դուք մեր ժողովրդի հպարտությունն եք, որի երգերով եւ հայրենասիրական կեցվածքով սերունդներ են հիացել: Շնորհավորելով ծննդյան տարեդարձի առթիվ` մաղթում եմ Ձեզ` իմ մեծ բարեկամին, քաջառողջություն, երկար եւ բեղմնավոր ստեղծագործական կյանք»: Նշենք, որ այս տարի լրացավ աշխարհահռչակ երգչի 82-ամյակը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play