ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է «ԵՎՐՈՊԱՅԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ<br /> ՄԱՍԻՆ» ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է «ԵՎՐՈՊԱՅԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ
ՄԱՍԻՆ» ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ

  • 18-05-2006 20:50:00   | Ֆրանսիա  |  Մշակույթ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 18 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մայիսի 17-ին կայացել է Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպայի խորհրդի «Եվրոպայի ճարտարապետական ժառանգության մասին» (Granada Convention) կոնվենցիայի ստորագրման պաշտոնական արարողությունը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, Հայաստանի կողմից կոնվենցիան ստորագրել է ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը, իսկ Եվրոպայի խորհրդի կողմից` ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ տկն. Բուկիկիոն: Հայաստանը դարձավ կոնվենցիայի 41-րդ անդամ պետությունը: Կոնվենցիան կոչված է ամրապնդելու եւ զարգացնելու եվրոպական ժառանգության պահպանության քաղաքականությունը: Կոնվենցիայում ամրագրված է ճարտարապետական եվրոպական ժառանգության պահպանության հարցում եվրոպական համախմբվածության եւ մասնակից պետությունների միջեւ սերտ համագործակցության անհրաժեշտությունը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play