ՄԱՅԻՍԻ 14-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԷԴՎԱՐԴ ՄԻՐԶՈՅԱՆԻ<br /> 85-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԵՐԳ<br />


ՄԱՅԻՍԻ 14-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԷԴՎԱՐԴ ՄԻՐԶՈՅԱՆԻ
85-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԵՐԳ

  • 11-05-2006 17:30:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի տարբեր մարզերում մինչեւ այս տարեվերջ կանցակցվեն միջոցառումներ` նվիրված կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր էդվարդ Միրզոյանի 85-ամյակին: Այս մասին մայիսի 11-ի ասուլիսում հայտնեց «Կադանս» երաժշտական կենտրոնի տնօրեն Նիկա Բաբայանը: «Է.Միրզոյանը հայ ժողովրդի ամենատաղանդավոր մարդկանցից մեկն է: Թեեւ կոմպոզիտորի ստեղծագործությունները սակավաթիվ են, այնուամենայնիվ այդ բոլոր գործերը կարելի է գլուխգործոցներ համարել»,- նշեց Ն.Բաբայանը: Է.Միրզոյանի հոբելյանի առիթով ամերիկահայ դաշնակահար Շահան Արծրունու նախաձեռնությամբ եւ ՀՀ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության հովանավորությամբ մայիսի 14-ին Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա համերգ: Մարտին Վարդազարյանը, Շ.Արծրունին եւ թավջութակահար Մեդեա Աբրահամյանը կկատարեն կոմպոզիտորի դաշնամուրի եւ թավջութակի համար գրված պոեմն ու սոնատները, իսկ երգչուհիներ Նունե Բադալյանը եւ Աննա Մայիլյանը` ռոմանսները: Ասուլիսին ներկա Է.Միրզոյանը նշեց, որ ինքը պատկանում է այն մարդկանց թվին, որոնք իրենց կյանքի ընթացքում «ինչ-որ բան արել են ու թողել հետագա սերունդներին»: «Ժողովուրդը գնահատել է իմ արածը, եւ քչերին է հաջողվում կենդանության օրոք վայելել ժողովորդի սերն ու համակրանքը»,- նշեց կոմպոզիտորը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play