ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ «ԿԻԼԻԿԻԱ» ԱՌԱԳԱՍՏԱՆԱՎԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ<br /> ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՀՀ ՊՆ «ԾՈՎԱԿԱԼ ԻՍԱԿՈՎ» ՄԵԴԱԼՈՎ<br />


ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ «ԿԻԼԻԿԻԱ» ԱՌԱԳԱՍՏԱՆԱՎԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ
ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՀՀ ՊՆ «ԾՈՎԱԿԱԼ ԻՍԱԿՈՎ» ՄԵԴԱԼՈՎ

  • 10-05-2006 20:33:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ռուսաստանյան Դաշնության գետերով «Կիլիկիա» առագաստանավի նավարկության կազմակերպման նախապատրաստական աշխատանքների ընթացքը, ինչպես նաեւ առագաստանավը Հայաստան բերելու հետ կապված խնդիրներն են ներկայացրել «Կիլիկիա»-ի նավապետ Կարեն Բալայանն ու նավաստի-կոմիսար Զորի Բալայանը մայիսի 10-ին ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը: Նախարարը գոհունակություն է հայտնել նավարկության առաջին եւ երկրորդ փուլերի հաջող իրականացման առնչությամբ` նշելով, որ կուտակած փորձն ու հմտությունները մեծապես կնպաստեն եզրափակիչ փուլը պատվով ավարտին հասցնելու գործում: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեց պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, հանդիպման վերջում Սերժ Սարգսյանը «Կիլիկիա» առագաստանավի` օվկիանոս դուրս եկած անձնակազմին պարգեւատրել է ՀՀ ՊՆ «Ծովակալ Հ.Ս.Իսակով» մեդալով` հայկական ծովագնացության եւ նավաշինության միջնադարյան ավանդույթների վերականգնման, Հայաստան-Սփյուռք համազգային միասնության ամրապնդման համար:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play