ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆԸ ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ՏԵՂԵԿԱՑՐԵԼ Է «ԿԻԼԻԿԻԱ»<br /> ԱՌԱԳԱՍՏԱՆԱՎԻ ՆԱՎԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒԼԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՄԱՍԻՆ<br />


ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆԸ ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ՏԵՂԵԿԱՑՐԵԼ Է «ԿԻԼԻԿԻԱ»
ԱՌԱԳԱՍՏԱՆԱՎԻ ՆԱՎԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒԼԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՄԱՍԻՆ

  • 10-05-2006 16:30:00   | Հայաստան  |  Մշակույթ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը մայիսի 9-ին ընդունել է գրող եւ հրապարակախոս Զորի Բալայանին, որը տեղեկացրել է «Կիլիկիա» առագաստանավի նավագնացության հերթական փուլի վերսկսման եւ դրա ընթացքում իրականացվելիք ծրագրերի մասին: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնում է ԼՂՀ նախագահի մամլո քարտուղարի պաշտոնակատարը, Արկադի Ղուկասյանն իր հերթին խնդրել է հայ նավագնացներին փոխանցել բարի երթի եւ նորանոր հաջողությունների իր մաղթանքներն ու հույս է հայտնել, որ այս անգամ եւս «Կիլիկիայի» անձնակազմը պատվով կկատարի հայ ծովագնացության ավանդույթների վերականգնման իր բարձր առաքելությունը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play