ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԵՐԿՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ<br /> ԷՐ<br />


ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԵՐԿՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ
ԷՐ

  • 02-05-2006 21:40:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԳՈՐԻՍ, 2 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 28-29-ը աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Գեւորգ Գեւորգյանը` մի խումբ արվեստագետների հետ: Գորիսում մշակույթի նախարարը հանդիպեց Սյունիքի մարզպետի, մարզի քաղաքային համայնքների ղեկավարների, մշակութային հաստատությունների ղեկավարների հետ: Գեւորգ Գեւորգյանը մասնավորապես նշեց, որ անհրաժեշտ է մշակել հայկական մշակութային մի ծրագիր, որով հնարավոր կլինի ներդնել ու զարգացնել մշակութային գաղափարախոսությունը: «Վարչական ռեսուրսներով, հասարակական կազմակերպությունների միջոցով, կարծում եմ, պետք է պարտադրել հեռուստաընկերություններին, որպեսզի ավելի շատ հայկական ու դասական երաժշտություն մատուցեն: Լրատվամիջոցներն ավելի շատ պետք է անդրադառնան մշակույթի բնագավառում առկա հիմնախնդիրներին»,- նշեց նախարարը: Մարզային մշակութային հաստատությունների ղեկավարները նշեցին, որ եղած տեխնիկական միջոցներով, ռեսուրսներով անհնարին է մրցակցությանը դիմանալ, ասենք, նոր ներկայացումներ բեմադրել կամ նոր միջոցառումներ կազմակերպել: Որոշվեց համատեղ մշակել մի ծրագիր, որով հնարավոր կլինի աշխուժացնել մշակութային կյանքը մարզում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play