ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՊՐԻԼԻ 20-ԻՆ ԿՄԵԿՆԱՐԿԻ «ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ»<br /> ԵՐԿՐՈՐԴ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՊՐԻԼԻ 20-ԻՆ ԿՄԵԿՆԱՐԿԻ «ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ»
ԵՐԿՐՈՐԴ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ

  • 18-04-2006 17:35:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ազգային պատկերասրահ» երաժշտական երկրորդ փառատոնը կանցկացվի ապրիլի 20-ից մինչեւ հունիսի 15-ը: Ութ համերգաշարից բաղկացած այս փառատոնին, որ նվիրված է լինելու Հայաստանի Ազգային պատկերասրահի 85-ամյակին, մասնակցելու են միջազգային համբավ վայելող այնպիսի երաժիշտ-կատարողներ, ինչպիսիք են Վարդան Մամիկոնյանը (Ֆրանսիա), Սերգեյ Բաբայանը (Ռուսաստան), Սվետլանա Նավասարդյանն ու Բարսեղ Թումանյանը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին Ազգային պատկերասրահից, մայիսի 5-ին փառատոնի շրջանակում տեղի կունենա համերգ` նվիրված «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 15-րդ նստաշրջանին եւ ՀՀ նախագահի` դասական երաժշտության բնագավառում երիտասարդական մրցանակաբաշխությանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play