ՀՈՒՆԻՍԻՆ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻ<br /> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ<br />


ՀՈՒՆԻՍԻՆ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ

  • 12-04-2006 17:10:00   | Հայաստան  |  Հասարակություն
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 28-30-ը Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում կկայանա երիտասարդ բնապահպանների միջազգային կոնֆերանս: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց կոնֆերանսի նախաձեռնող, բնապահպանական «ՈւնիԷկոֆոր» ընկերության նախագահ Սահակ Աթանեսյանը: Կոնֆերանսի շրջանակներում նախատեսվում է բնապահպանական ֆիլմերի ցուցադրություն եւ մրցույթի կազմակերպում: Ի դեպ, դեռեւս 1994թ.-ին Հագվի գյուղի «Ճիլ գոլ» ջրամբարում Ս.Աթանեսյանը հայտնաբերել է փոքրասիական տրիտոններ: Նրա խոսքերով, մինչ այդ համարվում էր, որ այդ երկկենցաղ կենդանիները բնակվում են միայն Արեւմտյան Կովկասի եւ Փոքր Ասիայի լեռներում:
Նոյյան տապան  -   Հասարակություն