Բակո Սահակյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ


Բակո Սահակյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ

  • 10-06-2011 13:33:17   | Հայաստան  |  Քաղաքական
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էին 2011թ. հացահատիկային կուլտուրաների բերքահավաքի կազմակերպման հետ կապված հարցեր: Զեկույցներով հանդես են եկել գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը եւ փրկարար ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը: Ելույթներ են ունեցել նաեւ գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Վահրամ Բաղդասարյանն ու շրջվարչակազմերի ղեկավարները: Բերքահավաքը արդյունավետ կերպով կազմակերպելու նպատակով Նախագահ Սահակյանը կառավարությանը հանձնարարել է մինչեւ 2011թ. հունիսի 15-ը հանրապետության գյուղատնտեսության նախարարի գլխավորությամբ ձեւավորել օպերատիվ շտաբ, որը կիրականացնի անհրաժեշտ միջոցառումներ եւ առկա իրավիճակի մասին 10-օրյա պարբերականությամբ տեղեկանքներ կներկայացնի հանրապետության Նախագահին: Ըստ Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության մամլո հաղորդագրության, Բակո Սահակյանն ընդգծել է, որ երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող այս գործընթացի ողջ ընթացքը պետք է լայնորեն լուսաբանվի:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play