ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ 4-ՐԴ ՏԵՂԸ ԳՐԱՎԵՑ ՋԻԲՐԱԼԹԱՐԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ<br />


ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ 4-ՐԴ ՏԵՂԸ ԳՐԱՎԵՑ ՋԻԲՐԱԼԹԱՐԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

  • 03-02-2006 19:45:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ուժեղագույն շախմատիստներից մեկը` գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը, որն այժմ մարզիչ է աշխատում Քաթարում, տեւական ընդմիջումից հետո կրկին նստեց խաղատախտակի առջեւ: Մասնակցելով Ջիբրալթարի միջազգային խոշոր մրցաշարին, նա 10 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ բաժանեց 4-10-րդ տեղերը: Առավել բարձր մրցաշարային գործակիցների շնորհիվ Վ.Հակոբյանը գրավեց 4-րդը: Իսկ մրցաշարի հաղթող դարձավ Կիրիլ Գեորգիեւը (Բուլղարիա), որը վաստակեց 8,5 միավոր: Հաղթողից մեկ միավորով ետ մնացին 2-3-րդ տեղերը բաժանած Նայջել Շորտը (Անգլիա) եւ Էմիլ Սուտովսկին (Իսրայել): Ջիբրալթարի մրցաշարին մասնակցում էին նաեւ Վ.Հակոբյանի 2 սաները` քաթարցի շախմատիստներ Ալ Մոդիակին եւ Ալ Սայեդը: Նրանք հաջող հանդես եկան եւ վաստակելով, համապատասխանաբար, 6,5 եւ 6 միավոր` 122 մասնակիցների մեջ գրավեցին 11-րդ եւ 25-րդ տեղերը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play