ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ԵՊՀ-Ի ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ<br />


ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ԵՊՀ-Ի ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

  • 27-01-2006 19:10:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 27-ին կայացել են ԵՊՀ խորհրդի նախագահի ընտրությունները: Փակ գաղտնի քվեարկությամբ խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի նախագահ, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Հիշեցնենք, որ խորհրդի հունվարի 16-ի նիստում ԵՊՀ-ի նախկին ռեկտոր Ռադիկ Մատիրոսյանը (առաջադրված միակ թեկնածուն) չէր ընտրվել ԵՊՀ-ի խորհրդի նախագահ: Նիստին ներկա խորհրդի 67 անդամներից 35-ը դեմ էին քվեարկել, 32-ը` կողմ, իսկ 5-ը` չէին մասնակցել քվեարկությանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play