2005-ԻՆ ՀԱՅ ԳԻՐՔԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ<br /> ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԴԻՊԼՈՄՆԵՐԻ<br />


2005-ԻՆ ՀԱՅ ԳԻՐՔԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԴԻՊԼՈՄՆԵՐԻ

  • 23-01-2006 17:50:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2005 թ. Հայաստանում ստացվել է պետպատվերով գրքի հրատարակման 450 հայտ, պետպատվերով հրատարակվել է 58 անուն գիրք: Տարվա ընթացքում կազմակերպվել են գրքերի շնորհանդեսներ, «Մանկական գրքի շաբաթ», «Թարգմանչաց տոնը», օտարագիր հայ գրողների համահայկական համագումարը, պատանի եւ երիտասարդ գրողների խորհրդաժողովները: ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության տվյալներով, անցյալ տարի հայ գիրքը ներկայացվել է Մայնի Ֆրանկֆուրտի եւ Մոսկվայի գրքի 18-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառներում եւ արժանացել դիպլոմների: «Գրքարվեստ» միջազգային մրցույթում 3 անուն գրքեր տարբեր անվանակարգերում արժանացել են մրցանակների: Նախարարության կազմում գործող պետական գրահրատարակչական գործակալությունն աջակցություն է ցուցաբերել Թուրքիայում, Շվեդիայում եւ այլ երկրներում կազմակերպված գրքի միջազգային ցուցահանդեսներին մասնակցող հայկական պատվիրակություններին:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play