ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՀԱՂԹԵՑԻՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՀԱՂԹԵՑԻՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՆ

  • 10-11-2005 20:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելի Բեեր Շեւա քաղաքում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության նախավերջին` 8-րդ, տուրում Հայաստանի շախմատիստները 2,5-1,5 հաշվով հաղթեցին առաջատարներին` Չինաստանի տղամարդկանց թիմին, որը մեկնարկից սկսած վստահորեն գլխավորում էր առաջնությունը: Այդ մրցախաղում 3 պարտիա ավարտվեց ոչ-ոքի արդյունքով, իսկ 4-րդում Կարեն Ասրյանը պարտության մատնեց իր մրցակցին: Տուրի մյուս մրցախաղերում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Ռուսաստան - Չինաստան (կանայք)` 3-1, Ուկրաինա - Իսրայել` 2,5-1,5, ԱՄՆ - Կուբա` 2-2: Վրաստանի շախմատիստները այդ տուրում խաղից ազատ էին: 9-րդ տուրից առաջ մրցապայքարը շարունակում է գլխավորել Չինաստանի տղամարդկանց հավաքականը, որը 28 հնարավորից 21 միավոր է վաստակել: 2-րդ տեղում է Ռուսաստանի (18,5 միավոր), 3-րդ տեղում` Հայաստանի (16,5) թիմը: Վերջին տուրում Հայաստանի հավաքականը մրցելու է Կուբայի հավաքականի հետ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play