«ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ» ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՂԱԶԱՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ<br /> 85-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ<br />


«ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ» ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՂԱԶԱՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ
85-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ

  • 09-11-2005 18:15:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 18-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի 85-ամյակին նվիրված հոբելյանական համերգ: Ինչպես նշված է Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրված հաղորդագրությունում, համերգին Ֆիլհարմոնիկի նվագակցությամբ կհնչեն Ղազարոս Սարյանի ստեղծագործություններից` «Պասակալիա», «Ջութակի կոնցերտ», «Հայաստան» սիմֆոնիկ պաննո: Համերգն անցկացվում է Հայաստանի Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության եւ Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով ազգային հանձնաժողովի հետ համատեղ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play