ՖՈՒՏԶԱԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԸՆԴԱՄԵՆԸ ՀԻՆԳ<br /> ԹԻՄ<br />


ՖՈՒՏԶԱԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԸՆԴԱՄԵՆԸ ՀԻՆԳ
ԹԻՄ

  • 04-11-2005 17:25:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 5-ին կմեկնարկի ֆուտզալի Հայաստանի հերթական առաջնությունը, որին նախորդ առաջնությունների համեմատ այս անգամ բավականին քիչ թվով թիմեր կմասնակցեն: Մրցաշարում խաղալուց հրաժարվել են մի քանի թիմեր, որոնց թվում նաեւ Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Թալ Գրիգը» (Երեւան): Չեմպիոնի կոչման համար պայքարին կմասնակցեն Երեւանի երեք թիմեր` «Պոլիտեխնիկը», «Ադանան», «Ամիկը», Գյումրիի «Գյումրին» եւ Վանաձորի «Ցալկուտը»: Հինգ թիմերի մասնակցությամբ առաջնությունը կանցկացվի աշուն-գարուն մրցակարգով, 4 շրջանով, եւ կավարտվի 2006թ. մայիսին:
Նոյյան տապան  -   Սպորտ