ՖՈՒՏԶԱԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԸՆԴԱՄԵՆԸ ՀԻՆԳ
ԹԻՄ
04-11-2005 17:25:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 5-ին կմեկնարկի
ֆուտզալի Հայաստանի հերթական առաջնությունը, որին նախորդ
առաջնությունների համեմատ այս անգամ բավականին քիչ թվով թիմեր
կմասնակցեն: Մրցաշարում խաղալուց հրաժարվել են մի քանի թիմեր,
որոնց թվում նաեւ Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Թալ Գրիգը»
(Երեւան):
Չեմպիոնի կոչման համար պայքարին կմասնակցեն Երեւանի երեք
թիմեր` «Պոլիտեխնիկը», «Ադանան», «Ամիկը», Գյումրիի «Գյումրին» եւ
Վանաձորի «Ցալկուտը»: Հինգ թիմերի մասնակցությամբ առաջնությունը
կանցկացվի աշուն-գարուն մրցակարգով, 4 շրջանով, եւ կավարտվի 2006թ.
մայիսին: