«ԿԱՆԹԵՂ» ՄՐՑԱՆԱԿԸ ԱՅՍ ՏԱՐԻ ԿՇՆՈՐՀՎԻ ՀԱԿՈԲ ՆԵՐՍԵՍԻՆ ԵՎ ԱՀՄԱԴ<br /> ՆՈՒՐԻԶԱԴԵԻՆ<br />


«ԿԱՆԹԵՂ» ՄՐՑԱՆԱԿԸ ԱՅՍ ՏԱՐԻ ԿՇՆՈՐՀՎԻ ՀԱԿՈԲ ՆԵՐՍԵՍԻՆ ԵՎ ԱՀՄԱԴ
ՆՈՒՐԻԶԱԴԵԻՆ

  • 03-10-2005 19:10:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ Հայաստանի Գրողների միության «Կանթեղ» ամենամյա գրական մրցանակն այս տարի կշնորհվի հայ բանաստեղծ ու թարգմանիչ Հակոբ Մովսեսին եւ պարսիկ գրող ու թարգմանիչ Ահմադ Նուրիզադեին: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց Հայաստանի Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, Հակոբ Մովսեսին մրցանակը շնորհվել է գերմանական գրականության արժեքավոր նմուշները հայ ընթերցողին ներկայացնելու երկարամյա բեղմնավոր գործունեության, իսկ Ահմադ Նուրիզադեին` հայ գրականությունը պարսկերեն լեզվով թարգմանելու գործում ունեցած վաստակի համար:
Նոյյան տապան  -   Մշակույթ