ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒՀԻՆԵՐԸ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԸ ԳՐԱՎԵՑԻՆ ԹԵՀՐԱՆԻ<br /> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՄՆԵՐՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒՀԻՆԵՐԸ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԸ ԳՐԱՎԵՑԻՆ ԹԵՀՐԱՆԻ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՄՆԵՐՈՒՄ

  • 29-09-2005 19:24:00   | Հայաստան  |  Սպորտ
ԹԵՀՐԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայ մարմնամարզուհիները 1-ին տեղը գրավեցին Թեհրանում անցկացված սպորտային մարմնամարզության կանանց միջազգային մրցումներում, որոնց մասնակցում էին 7 թիմեր: Նրանք հաղթող դարձան նաեւ անհատական մրցումներում: Չորս մրցաձեւերից անցկացված բազմամարտում 1-ին տեղը գրավեց Աստղիկ Գյուլնազարյանը, որն ուժեղագույնն էր նաեւ հենացատկերում եւ ազատ վարժություններում: Հայաստանի մարմնամարզուհներից եւս 2-ը դարձան մրցանակակիրներ: Լիանա Կաբալյանը հաղթող դարձավ հավասարակշռության գերանի վրա վարժություններում, իսկ Մարգարիտա Գրիգորյանը 3-րդ տեղը գրավեց ազատ վարժություններում:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play