ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՈԴԵԼԸ ՖԻՖԱ-Ի<br /> ԿՈՂՄԻՑ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏԸ<br />


ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՈԴԵԼԸ ՖԻՖԱ-Ի
ԿՈՂՄԻՑ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏԸ

  • 26-09-2005 18:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման Հայաստանի մոդելը ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվել է ամենաարդյունավետը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Մամուլի քարտուղարությունից, որպես սկզբունքային մոտեցում հաշվի է առնվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման նպատակային, երկարաժամկետ ծրագրի գոյությունը եւ դրա հաջող իրագործումը, միջոցների նպատակային օգտագործումը, մանկապատանեկան ֆուտբոլում տաղանդավոր երեխաների հայտնաբերումը եւ նրանց աստիճանական անցումը դեպի մեծ ֆուտբոլ: Նշվում է նաեւ, որ սեպտեմբերի 28-ին ՀՖՖ-ի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը եւ ՀՖՖ-ի գործադիր տնօրենի տեղակալ Արմեն Մելիքբեկյանը ՖԻՖԱ-ի անդամ 15 երկրների ներկայացուցիչների առջեւ հանդես կգան Հայաստանում ՀՖՖ-ի կողմից իրականացվող մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման մոդելի եւ ֆուտբոլի մանկապատանեկան դպրոցներում ՀՖՖ-ի իրականացրած ներդրումային քաղաքականության մասին զեկուցումներով:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play