«ԹԱԼ ԳՐԻԳ»-Ը ՓԱՅԼՈՒՆ Է ՀԱՆԴԵՍ ԳԱԼԻՍ ՖՈՒՏԶԱԼԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ
ԼԻԳԱՅԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ
13-09-2005 15:32:00 | Հայաստան | Սպորտ
ԼՈՆԴՈՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆուտզալի Հայաստանի
չեմպիոն եւ գավաթակիր «Թալ Գրիգ» ակումբը Մեծ Բրիտանիայի
մայրաքաղաք Լոնդոնում մասնակցում է ֆուտզալի չեմպիոնների լիգայի
որակավորման փուլի նախնական մրցաշարին:
«Թալ Գրիգ»-ը 2 խաղից հետո ունի 2 հաղթանակ, խփել է 12, բաց
թողել 6 գնդակ եւ 6 միավորով գլխավորում է աղյուսակը: 3-ական
միավոր են վաստակել անգլիացիները եւ ալբանացիները: Ֆրանսիայի
«Ռուբե» թիմը գտնվում է չորրորդ տեղում:
Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի
ֆեդերացիայի Մամուլի քարտուղարությունից, սեպտեմբերի 13-ին «Թալ
Գրիգ»-ը կանցկացնի վերջին հանդիպումը: