Հովհաննես Մկրտչյան. «Մինչ այսօր հանրապետությունում որեւէ սուր վարակի պատճառով կենդանիների անկում չի գրանցվել»


Հովհաննես Մկրտչյան. «Մինչ այսօր հանրապետությունում որեւէ սուր վարակի պատճառով կենդանիների անկում չի գրանցվել»

  • 09-06-2011 18:17:39   | Հայաստան  |  Տնտեսություն
Գյուղատնտեսական կենդանիների համար 10 անուն հիվանդությունների դեմ Հայաստան ներկրված պատվաստանյութերն արդեն բաշխվել են երկրի բոլոր մարզերի միջեւ, որտեղ արդեն սկսվել եւ շարունակվում են պատվաստումները: Պատվաստանյութերի բաշխումն իրականացվել է անասունների գլխաքանակի վերաբերյալ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տրամադրած տվյալների հիման վրա։ Պատվաստանյութերից 7-ը կանխարգելիչ են, 2-ը` ախտորոշիչ, եւ 1-ը` բուժիչ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը (ՍԱՊԾ) ապրիլի 11-ին ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության կողմից անհատույց տրամադրվել է 382 000 չափաբաժին հակադաբաղային պատվաստանյութ, ապրիլի 29-ին ձեռք է բերվել եւս 400 000-ը։ Մայիսին ձեռք է բերվել 6 անուն պատվաստանյութ եւ 2 անուն ախտորոշիչ միջոց: ՍԱՊԾ-ի Անասնաբուժական տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը հունիսի 9-ի ասուլիսում հայտարարեց, որ մինչ այսօր հանրապետությունում որեւէ սուր վարակի պատճառով կենդանիների անկում չի գրանցվել: «Հիմնական սուր վարակիչ հիվանդությունների դեմն առնում ենք: Օրինակ` դաբաղի պատվաստումներն արդեն 98%-ով ավարտվել են: Կան նաեւ ոչ վարակիչ հիվանդություններ, որոնք այս ծրագրում ընդգրկված չեն, սակայն հնարավորության դեպքում աջակցում ենք»,- ասաց տեսչության պետը: Ըստ նրա, տեսչությունը վերահսկում է հանրապետության ողջ տարածքում տարվող աշխատանքները, որպեսզի որեւէ տնտեսվարող սուբեկտ կամ գյուղացի ծրագրից դուրս չմնան: Ճիշտ է, գյուղացիների կողմից եղել են ահազանգեր անասունների անկման դեպքերի մասին, սակայն Հ.Մկրտչյանը վստահեցրեց, որ դրանք վարակի հետեւանք չեն: Հ.Մկրտչյանը նշեց, որ 10 անուն հիվանդությունների դեմ պատվաստումները իրականացվում են պետության հատկացրած միջոցներով եւ «որեւէ մեկին որեւէ բանի համար պետք չէ վճարել»:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play