ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՍՐԱՀՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ<br /> 15-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ<br />


ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՍՐԱՀՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ
15-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

  • 05-09-2005 21:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Հանրապետության խորհրդարանի 15-ամյակին է նվիրված նկարչուհի Սվետլանա Մանդարյանի աշխատանքների ցուցահանդեսը, որ բացվել է սեպտեմբերի 5-ին Ազգային ժողովի «կանաչ սրահում»` ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ: Հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը նշեց, որ նկարչուհի չորս տասնյակ գործերից միայն մի շարք է ներկայացված: Ըստ նրա, այս նկարները կարելի է համարել օրհնված, քանի որ դրանք ցուցադրվել են նաեւ Էջմիածնում` Հայաստանում քրիստոնեության որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի կապակցությամբ: Հրանուշ Հակոբյանը շնորհավորել է Սվետլանա Մանդարյանին տաղանդավոր վրձին ունենալու համար եւ մաղթել նորանոր ցուցահանդեսներ: Սվետլանա Մանդարյանը նշել է, որ այս նկարներում արտահայտված է իր անհատականությունը, տիեզերական էներգիան` ամրապնդելով մարդու կապը տիեզերքի հետ: Նա շնորհակալություն է հայտնել Հրանուշ Հակոբյանին իրեն այս առիթն ընձեռելու համար: Ըստ նկարչուհու, այս նկարները դրական էներգիա կներշնչեն Ազգային ժողովի աշխատողներին: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նկարներն Ազգային ժողովում կցուցադրվեն մինչեւ սեպտեմբերի 16-ը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play