«ՓՅՈՒՆԻԿՆ» ԱՎԵԼԻ Է ՄԵԾԱՑՆՈՒՄ ԽԶՈՒՄԸ <br />


«ՓՅՈՒՆԻԿՆ» ԱՎԵԼԻ Է ՄԵԾԱՑՆՈՒՄ ԽԶՈՒՄԸ

  • 29-08-2005 20:43:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոտավորապես մեկամսյա ընդմիջումից հետո վերսկսվեց ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարը: Առաջին փուլի արդյունքներով 1-6-րդ տեղերը գրաված թիմերն այժմ երկրորդ փուլում շարունակում են պայքարը չեմպիոնի կոչման եւ մյուս մրցանակային տեղերի համար: Երկրի չեմպիոն եւ ներկային առաջատար «Փյունիկը» վստահորեն` 5-0 հաշվով հաղթեց «Դինամո-Զենիթին» եւ է'լ ավելի մեծացրեց խզումը իրեն հետապնդողներից: Մյուս երկու խաղերում դարպասների գրավում չգրանցվեց: Ոչ-ոքի` 0-0 հաշվով ավարտեցին իրենց հանդիպումները «Կիլիկիան» եւ «Միկան», «Էսթեղլալ-Կոտայքն» ու «Բանանցը»: Մրցաշարային աղյուսակում իրավիճակն այսպիսին է. «Փյունիկ»` 11 խաղից 25 միավոր, «Միկա»` 18, «Բանանց»` 17, «Էսթեղլալ-Կոտայք»` 13, «Կիլիկիա»` 7, «Դինամո-Զենիթ»` 5 միավոր: Այժմ առաջնությունում կարճատեւ դադար կհայտարարվի` կապված աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Հոլանդիա եւ Չեխիա-Հայաստան հանդիպումների հետ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play