ԱՎԱՐՏՎԵՑ ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ<br />


ԱՎԱՐՏՎԵՑ ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ

  • 29-08-2005 18:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բասկետբոլի համահայկական 1-ին մրցաշարի վերջին օրը որոշվեցին տղամարդկանց ուժեղագույն թիմերը: Եզրափակիչ խաղում տղամարդկանց Երեւանի թիմը 68-59 հաշվով պարտության մատնեց Համահայկական խաղերի կրկնակի չեմպիոն Վալլեյի թիմին եւ նվաճեց մրցաշարի հաղթողի կոչումը: Երեւանցիներին հանձնվեց գլխավոր մրցանակը` մեծանուն բասկետբոլիստ Արմենակ Ալաջաջյանի գավաթը: Վալլեյի թիմը բավարարվեց 2-րդ տեղով, իսկ 3-րդով ԱՄՆ-ի մեկ այլ` Գլենդեյլի թիմը, որը վճռական խաղում հաղթեց Թբիլիսիի թիմին: Մրցաշարի ավարտին Երեւանի, Վալլեյի, Գլենդեյլի տղամարդկանց, ինչպես նաեւ կանանց մրցումների մրցանակակիրներ Երեւանի, Թեհրանի եւ Գյումրիի թիմերը պարգեւատրվեցին համապատասխան կարգի մրցանակներով: Նշենք, որ 2007-ին Հայաստանի մայրաքաղաքում կանցկացվեն Համահայկական 4-րդ խաղերը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play