ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀՈՐԴԱՆԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԸ ՈՉ-ՈՔԻ<br /> ԽԱՂԱՑԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀՈՐԴԱՆԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԸ ՈՉ-ՈՔԻ
ԽԱՂԱՑԻՆ

  • 18-08-2005 20:22:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը, նախապատրաստվելով աշխարհի 2006թ. առաջնության ընտրական փուլի մրցախաղերին, օգոստոսի 18-ին ընկերական հանդիպում անցկացրեց Հորդանանի հավաքականի հետ: Մրցակցի խաղադաշտում` Ամմանում, տեղի ունեցած խաղն ավարտվեց ոչ-ոքի` 0-0 հաշվով: Տարբեր պատճառներով այս հանդիպմանը չմասնակցեցին Հայաստանի հավաքականի մի քանի ֆուտբոլիստներ: Առաջիկայում Հայաստանի ազգային հավաքականին դժվարին խաղեր են սպասվում: Թիմը աշխարհի առաջնության ընտրական մրցումների շրջանակներում նախ սեպտեմբերի 3-ին Երեւանում հանդիպելու է Հոլանդիայի, իսկ 7-ին մրցակցի դաշտում` Չեխիայի հավաքականի հետ:
Նոյյան տապան  -   Սպորտ