«ԲԱՆԱՆՑԸ» ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ ՊԱՐՏՎԵՑ ՍԵՓԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՏԱԿ <br />


«ԲԱՆԱՆՑԸ» ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ ՊԱՐՏՎԵՑ ՍԵՓԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՏԱԿ

  • 12-08-2005 20:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի «Բանանցը» օգոստոսի 11-ին անցկացրեց ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման 2-րդ փուլի 1-ին հանդիպումը: «Բանանցը» Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում մրցեց ուկրաինական «Դնեպր» թիմի հետ եւ պարտվեց 2-4 հաշվով: Սկիզբը շատ հուսադրող էր հայ ֆուտբոլիստների համար: Առաջին խաղակեսից հետո, շնորհիվ Արամ Հակոբյանի խփած գոլերի, նրանք հաղթում էին 2-0 հաշվով: Սակայն 2-րդ խաղակեսում «Բանանցի» խաղը անկանոն դարձավ, ինչից օգտվելով ուկրաինացի ֆուտբոլիստները 4 անգամ գրավեցին մրցակցի դարպասը: «Դնեպրի» եւ «Բանանցի» միջեւ պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 25-ին, Դնեպրոպետրովսկում: Երեւանում գրանցված 4-2 հաշիվը ուկրաինական թիմի համար փաստորեն ապահովել է 2 խաղի արդյունքով հաջորդ փուլ անցնելը:
Նոյյան տապան  -   Սպորտ