ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՏԵՐԱՆ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ԱՆԴՐԱՆԻԿ<br /> ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ<br />


ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՏԵՐԱՆ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ԱՆԴՐԱՆԻԿ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

  • 11-08-2005 20:38:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մեկնարկել է Հայաստանի վետերան շախմատիստների անդրանիկ առաջնությունը, որի ամենակրտսեր մասնակիցը 60 տարեկան է: Մրցաշարը բավականին ուժեղ կազմ է հավաքել. նրա 32 մասնակիցներից 4-ը տարբեր տարիների Հայաստանի չեմպիոններ են: Առաջնությունը նաեւ ընտրական բնույթ ունի. 1-ին տեղը գրաված մասնակիցը երկրի չեմպիոնի կոչումից բացի կնվաճի նաեւ վետերան շախմատիստների աշխարհի 2005թ.-ի առաջնությունում հանդես գալու իրավունքը: Առաջնությունում արդեն 2 տուր է անցկացվել: Վաստակելով 2-ական միավոր` մրցաշարայինն աղյուսակը գլխավորում են 8 մասնակիցներ: Հայաստանի շախմատիստի կենտրոնական տանն ընթացող առաջնությունուկմ ընդամենը 9 տուր կանցկացվի: Երկրի չեմպիոնն ու մյուս մրցանակակիրները հայտնի կդառնան օգոստոսի 18-ին: Հայաստանի շախմատի ֆեդերացիան դրամական մրցանակներ է սահմանել հաջող հանդես եկած մասնակիցների համար: Մրցանակային հիմնադրամը 245 հազար դրամ է, որից 100 հազարը բաժին կհասնի Հայաստանի չեմպիոնին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play