ԵՎՐՈՊԱՅԻ ԹԻՄԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 5-ՐԴ ՏՈՒՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ<br /> ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՀԱՂԹԵՑԻՆ ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ<br />


ԵՎՐՈՊԱՅԻ ԹԻՄԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 5-ՐԴ ՏՈՒՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՀԱՂԹԵՑԻՆ ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ

  • 04-08-2005 20:26:00   | Հայաստան  |  Սպորտ
ԳՅՈԹԵԲՈՐԳ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գյոթեբորգում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3,5-0,5 հաշվով հաղթեց Սերբիա-Չեռնոգորիայի թիմին: Վլադիմիր Հակոբյանը, Սմբատ Լպուտյանը եւ Աշոտ Անաստասյանն իրենց պարտիաները շահեցին, եւ միայն Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց: Այս հաղթանակից հետո Հայաստանի շախմատիստները վաստակել են 7 միավոր եւ բաժանում են 5-11-րդ տեղերը: Մրցապայքարը գլխավորում են Իսրայելի եւ Ֆրանսիայի հավաքականները, որոնք 9-ական միավոր ունեն: Եվրոպայի առաջնության 5-րդ տուրում կրկին անհաջողության մատնվեց Հայաստանի կանանց հավաքականը, որը 1,5-2,5 հաշվով պարտություն կրեց Հունաստանի հավաքականից: Միայն Լիլիթ Գալոյանը կարողացավ հաղթել մրցակցուհուն: Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Նելլի Աղինյանը պարտվեցին իրենց մրցակցուհիներին: Այդպիսով Հայաստանի շախմատիստուհիներն ավելի նահանջեցին մրցաշարային աղյուսակում եւ այժմ 4 միավորով բաժանում են 17-21-րդ տեղերը: Միանձնյա առաջատարը Լեհաստանի կանանց հավաքականն է, որը 9 միավոր է վաստակել: Առաջնության ավարտին մնացել է 4 տուր:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play