ԵՎՐՈՊԱՅԻ ԹԻՄԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ<br /> ՀԱՆԴԵՍ ԵՆ ԳԱԼԻՍ ՓՈՓՈԽԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ<br />


ԵՎՐՈՊԱՅԻ ԹԻՄԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ
ՀԱՆԴԵՍ ԵՆ ԳԱԼԻՍ ՓՈՓՈԽԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ

  • 02-08-2005 17:46:00   | Հայաստան  |  Սպորտ
ԳՅՈԹԵԲՈՐԳ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3-1 հաշվով հաղթեց Վրաստանի հավաքականին: Լեւոն Արոնյանն ու Ռաֆայել Վահանյանը իրենց հանդիպումները շահեցին, իսկ Վլադիմիր Հակոբյանն ու Սմբատ Լպուտյանը ոչ-ոքի խաղացին: 3 տուրից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը բաժանում է 3-8-րդ տեղերը: Նա 5 միավոր է վաստակել (թիմերին հաղթանակի համար տրվում է 2, ոչ-ոքի համար` 1 միավոր): 6-ական միավորով 1-2-րդ տեղերը բաժանում են ֆրանսիայի եւ Գերմանիայի հավաքականները: Եվրոպայի առաջնության 3-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը անհաջողություն կրեց` 1,5-2,5 հաշվով պարտվելով Ռումինիայի թիմին: էլինա Դանիելյանը, Նելլի Աղինյանը, Սիրանուշ Անդրեասյանն իրենց հանդիպումները ոչ-ոքի ավարտեցին, իսկ Լիլիթ Մկրտչյանը պարտություն կրեց: 3 տուրից հետո Հայաստանի շախմատիստուհիները 4 միավորով բաժանում են 5-11-րդ տեղերը: 6 միավորով 1-2-րդ տեղերում են Ռուսաստանի եւ Ռումինիայի հավաքականները: 4-րդ տուրում Հայաստանի տղամարդիկ կմրցեն Հոլանդիայի, կանայք` Ուկրաինայի շախմատիստների հետ:
Նոյյան տապան  -   Սպորտ