ԿԱՐԵՆ ԱՍՐՅԱՆԸ ԱՌԱՋԱՏԱՐ ՅՈԹՆՅԱԿՈՒՄ Է<br />


ԿԱՐԵՆ ԱՍՐՅԱՆԸ ԱՌԱՋԱՏԱՐ ՅՈԹՆՅԱԿՈՒՄ Է

  • 30-06-2005 20:42:00   | Հայաստան  |  Սպորտ
ՎԱՐՇԱՎԱ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ընդամենը 2 տուր է մնացել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության ավարտին: Գնալով ավելի է սրվում պայքարը չեմպիոնի կոչման եւ աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու իրավունք ընձեռող ուղեգրերի համար: Անցկացված 11 տուրերից հետո մրցապայքարը գլխավորում են միանգամից 7 շախմատիստներ, որոնք 8-ական միավոր են վաստակել: Յոթնյակում է նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Ասրյանը: Հաջող է հանդես գալիս նաեւ Լեւոն Արոնյանը. նա 7,5 միավորով մի խումբ շախմատիստների հետ բաժանում է 8-րդ տեղը: Ի դեպ, եւ Ասրյանը, եւ Արոնյանը մինչեւ վարշավյան մրցաշարն էլ իրավունք էին ստացել մասնակցելու աշխարհի գավաթի խաղարկությանը եւ այժմ պետք է պայքարեն «միայն» Եվրոպայի առաջնության մրցանակային տեղերի համար: Առաջնությունում հանդես եկող հայաստանցի մյուս շախմատիստներն այսպիսի արդյունքներ ունեն. Արտաշես Մինասյան` 6,5, Սմբատ Լպուտյան, Գաբրիել Սարգսյան` 6-ական, Աշոտ Անաստասյան, Տիգրան Նալբանդյան` 5,5-ական, Տիգրան Լ. Պետրոսյան` 5, Լեւոն Բաբուջյան` 4,5 միավոր:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play