«ՓՅՈՒՆԻԿԻ» ԵՐԿՐՈՐԴ ԱՆԸՆԴՄԵՋ ՈՉ-ՈՔԻՆ<br />


«ՓՅՈՒՆԻԿԻ» ԵՐԿՐՈՐԴ ԱՆԸՆԴՄԵՋ ՈՉ-ՈՔԻՆ

  • 30-06-2005 20:40:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի հերթական տուրում միանձնյա առաջատարը` Երեւանի «Փյունիկը», 0-0 հաշվով ավարտեց իր հանդիպումը Երեւանի «Բանանցի» հետ: Սա փյունիկցիների նույն հաշվով 2-րդ անընդմեջ ոչ-ոքին է: Տուրի մյուս 3 խաղերում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. «Միկա» (Աշտարակ) - «Լեռնային Արցախ» (Երեւան)` 2-0, «Դինամո-Զենիթ» (Երեւան) - «Շիրակ» (Գյումրի)` 2-1, «Լեռնագործ-Արարատ» (Երեւան) - «Էսթեղլալ-Կոտայք» (Երեւան)` 1-3: Խաղից ազատ էր «Կիլիկիա» (Երեւան) թիմը: «Փյունիկը» շարունակում է գլխավորել առաջնությունը. թիմը 11 խաղում 27 մտավոր է վաստակել: Առաջատարների խմբում են «Միկան» (24 միավոր), «Բանանցը» եւ «Էսթեղլալ-Կոտայք»-ը (20-ական միավոր): Մյուս թիմերը զգալիորեն ետ են մնում առաջատար քառյակից:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play