«ԱՐԱՐԱՏԸ» ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ԻՆՏԵՐՏՈՏՈՅԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ<br />


«ԱՐԱՐԱՏԸ» ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ԻՆՏԵՐՏՈՏՈՅԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ

  • 27-06-2005 19:26:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի «Լեռնագործ» ակումբի «Արարատ» թիմն Ինտերտոտոյի գավաթի խաղարկության առաջին փուլի պատասխան հանդիպումն անցկացրեց Շվեյցարիայի «Քսամաքս» թիմի հետ: Մեկ շաբաթ առաջ Երեւանում կայացած առաջին խաղը «Արարատը» տանուլ էր տվել 1-3 հաշվով: Մրցակցի դաշտում տեղի ունեցած երկրորդ խաղում երեւանցիներն ավելի ծանր պարտություն կրեցին: «Քսամաքսը» հաղթեց 6-0 հաշվով եւ կշարունակի պայքարը Ինտերտոտոյի գավաթի խաղարկությունում: Եվրոգավաթների խաղարկություններում Հայաստանը ներկայացված է եւս երեք թիմերով: Երեւանի «Փյունիկը» հանդես կգա Չեմպիոնների լիգայի, իսկ Աշտարակի «Միկան» եւ Երեւանի «Բանանցը»` ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում: Երեք թիմերն էլ իրենց խաղերը կանցկացնեն հուլիսին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play