ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ<br /> ԽՄԲՈՒՄ Է<br />


ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ
ԽՄԲՈՒՄ Է

  • 15-06-2005 19:26:00   | Հայաստան  |  Սպորտ
ՔԻՇՆԵՎ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Չորս մրցափուլ է անցկացվել Քիշնեւում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց 6-րդ առաջնությունում: Հայաստանի 4 շախմատիստուհիներից առավել հաջող հանդես է գալիս գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը: 4-րդ տուրում նա ոչ-ոքի խաղաց ուկրաինայի գրոսմայստեր Եկատերինա Լահնոյի հետ եւ 3,5 միավորով եւս 4 մասնակիցների հետ գլխավորում է առաջնության աղյուսակը` բաժանելով 1-5-րդ տեղերը: Առաջատարներից մի փոքր է ետ մնում Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, որը 3 միավոր ունի: Ընդ որում, Դանիելյանը 4-րդ տուրում պարտության մատնեց ադրբեջանցի գրոսմայստեր Զեյնաբ Մամեդյարովային: Հայաստանցի մյուս 2 շախմատիստուհիները` միջազգային վարպետներ Սիրանուշ Անդրեասյանը եւ Լիլիթ Գալոյանը, վաստակել են 2-ական միավոր եւ տեղեր են զբաղեցնում աղյուսակի միջնամասում: Եվրոպայի առաջնությունում կանցըացվի 12 տուր: Հերթական` 5-րդ տուրի հանդիպումները կկայանան հունիսի 15-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play